Լավրով.Ռուսաստանը Աֆղաստանում զինուժ տեղակայելու մտադրություն չունի
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է.«Մոսկվան Աֆղանստանում զինուժ տեղակայելու մտադրություն չունի»:
Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Մոսկվան չի քննարկել Աֆղանստանում զինուժ տեղակայելու կամ այդ երկրում ահաբեկչական խմբավորումների դեմ հարձակվելու հարցը»:
Լավրովը հավելել է, որ ինքը ոչ մի առաջարկ չի ներկայացրել ԱՄՆ-ին` Աֆղանստանի զարգացումների լույսի ներքո, Տաջիկաստանում և Ղրղզստանում ռուսական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ:
Ռուսաստանը Տաջիկստանին վստահեցրել է, որ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու հարցում կօգնի այդ երկրին:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալու հետ միաժամանակ, Թալիբան խումբը ուժգնացրել է իր հարձակումները և կարողացել է իր վերահսկողության տակ առնել որոշ տարածքներ: