Լավրով. Արևմուտքը փորձում է անկայունության գոտի ստեղծել ՌԴ-ի շուրջ
ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են Պետդումայի ընտրությունների նախօրեին թուլացնել ու ապակայունացնել երկրի ներքին վիճակը:
Ուրբաթ օրը, «ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը՝ հաջողություն, մարտահրավերներ, պարտականություններ ու հեռանկար» խորագրով սեմինարի ընթացքում, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Նրանք հարևանների վրա ռազմական և տնտեսական ճնշումներ բանեցնելով փորձում են անկայունության գոտի ստեղծել ՌԴ-ի շուրջ»:
Անդրադառնալով Պետդումայի ընտրությունների նախօրերին ՌԴ-ի ներքին վիճակը ապակայունացնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից տարվող ջանքերին ՌԴ-ի ԱԳ նախարարն ասել է.«Արևմուտքի քաղաքական տեսաբանները այս ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում և օգտագործում են ցանկացած անազնիվ միջոց: Նրանք ստեղծում են կեղծ իրականություն և անհիմն մեղադրանքներ են հնչեցնում»:
ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվելու են 2021թ. սեպտեմբերի 19-ին, որոնց ընթացքում ընտրվելու է 450 պատգամավորներ: