Ալիևը՝ Պուտինի մասին. «Մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք»
https://parstoday.ir/hy/news/world-i146478-Ալիևը_Պուտինի_մասին._Մենք_միմյանց_վստահող_քաղաքական_գործիչներ_ենք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը համարում են ԼՂ հակամարտությունն ավարտված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2021 14:56 Asia/Tehran
  • Ալիևը՝ Պուտինի մասին. «Մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը համարում են ԼՂ հակամարտությունն ավարտված:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ Իլհամ Ալիևն ասել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքը և հետկոնֆլիկտային շրջանը: Մոտեցումների հարցում մենք տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, հավատում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է», - ասել է Ադրբեջանի նախագահը AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես տեղեկացրեցի պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ է... Հայաստանն այստեղ կրկին ուզում է ինչ-որ խաղ խաղալ»,- ասել է նա:

Իլհամ Ալիևը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով:

Երկրի ղեկավարը նշել է, թե հունիսից Հայաստանը փաստացի դադարեցրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Իլհամ Ալիևը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերություններին, շեշտել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: «Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հարցում տարաձայնություններ չունենք: Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես շատ սերտ հարաբերությունների մեջ եմ պարոն Պուտինի հետ, մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք», - շեշտել է Ադրբեջանի նախագահը:

armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio