Աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կհեշտացվի
Մարատ Հուսնուլինի խոսքով՝ ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։
Ռուսաստանում նախատեսում են հեշտացնել աշխատանքային միգրանտների մուտքը երկիր։ Այս մասին Instagram-ի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը։
Նրա խոսքով ՝ նման որոշումը կապված է շինհրապարակներում աշխատուժի պակասի հետ։ Ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։
«Առաջիկա ամսվա ընթացքում կհեշտացնենք ընթացակարգը՝ աշխատողներ երկիր բերելու համար»,– ասել է նա։
Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում շինարարական ինֆլյացիայի աճ է նկատվում հետկորոնավիրուսյան բումի պատճառով:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio