Բաքու. Հայաստանը նախ պետք է ծանոթանա միջազգային իրավունքին
ԱՀ դիվանագիտական ծառայության խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը ցանկացած դիտողություն անելուց առաջ պետք է մտածի միջազգային իրավունքի նորմերի մասին:
Ֆարս լրատվական գործակալությունը, հղում անելով Թրենդ նյուզին, հայտարարել է որ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլևան, արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության հուլիսի 23-ի հայտարարությանն ասել է.«Սա պատմական փաստ է, ինչպես այստեղ, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում ապրող մեր հայրենակիցները զոհ գնացին էթնիկական զտումների քաղաքականությանը և վտարվեցին իրենց տներից, ինչը նույնպես պատմական փաստ է»:
Ադրբեջանի դիվանագիտական ծառայության խոսնակը հավելել է. «Մենք հիշեցնում ենք Երևանին, որը Բաքվին մեղադրում է մարդասիրական իրավիճակի վատթարացման մեջ, որ հենց Հայաստանն է փորձում խոչընդոտել մարդասիրական կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնության գործադրմանը, և դա ցույց է տալիս, որ Երևանը շարունակում է իր քաղաքականությունը՝ մարդասիրական իրավիճակի քողի տակ»:
Անցած մի քանի օրերին լրատվական աղբյուրները հաղորդե; են Քալբջար շրջանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև բախման մասին, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, վիրավորվել՝ երեք հայ զինվոր:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio