Առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել Է
https://parstoday.ir/hy/news/world-i146774-Առաջին_կիսամյակում_Ռուսաստանի_եւ_Իրանի_միջեւ_ապրանքաշրջանառությունը_15_տոկոսով_աճել_Է
2021 թվականի առաջին վեց ամսում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 15 տոկոսով աճել Է:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 27, 2021 14:30 Asia/Tehran
  • Առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել Է

2021 թվականի առաջին վեց ամսում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 15 տոկոսով աճել Է:

Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել Է Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունը 2020 թվականին աճել Է: Այն նաեւ դրական դինամիկա Է դրսեւորում ընթացիկ տարվա սկզբին. 2021 թվականի առաջին վեց ամսում ապրանքաշրջանառությունն աճել Է 15 տոկոսով: Ըստ որում արտահանումն ավելացել Է 16 տոկոսով, Իրանից ներմուծումը՝ 14 տոկոսով»,- ասել Է նա «Առեւտրա-տնտեսական համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ» վեբինարում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականին Իրանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել Է 2,22 միլիարդ դոլար, որից 1,42 միլարդ դոլարը բաժին Է ընկնում ՌԴ-ից արտահանությանը: 2019 թվականի համեմատությամբ երկու երկրների միջեւ առեւտուրն աճել Է 39,8 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio