Ռուսաստանը զգուշացրել է Կենտրոնական Ասիա թալիբների հնարավոր ներխուժման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i146804-Ռուսաստանը_զգուշացրել_է_Կենտրոնական_Ասիա_թալիբների_հնարավոր_ներխուժման_կապակցությամբ
Աֆղանստանի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե ​​ահաբեկչական խմբավորումները կամ Թալիբանը ներխուժեն Կենտրոնական Ասիա, կհայտնվեն Մոսկվայի թիրախում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 04:28 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Կենտրոնական Ասիա թալիբների հնարավոր ներխուժման կապակցությամբ

Աֆղանստանի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե ​​ահաբեկչական խմբավորումները կամ Թալիբանը ներխուժեն Կենտրոնական Ասիա, կհայտնվեն Մոսկվայի թիրախում:

ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ խմբի ղեկավար Զամիր Քաբուլովն ասել է, որ  ՀԱՊԿ-ի շրջանակներում և Ուզբեկստանի հետ ստորագրված երկկողմ փաստաթղթերի  հիմամբ, Մոսկվան կթիրախավորի ահաբեկչական խմբավորումներին կամ թալիբներին, եթե նրանք ներխուժեն Կենտրոնական Ասիա:

Նշելով, որ Աֆղանստանում տիրող վերջին իրավիճակը և թալիբների հաջողություններն անհանգստացնում են Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին, Քաբուլովը հավելել է, որ թալիբները վերահսկում են Աղֆանստանի տարածքը և մտադիր չեն անցնել սահմանը, սակայն նրանք, ովքեր հիշում են 20 տարի առաջվա իրադարձությունները, մտահոգված են:

Ըստ Աֆղանստանի հարցերով  Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի, համատեղ զորավարժությունները (Աֆղանստանի սահմանին Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համատեղ զորավարժությունները), առաջին հերթին կարևոր են բանակների համար՝ պատերազմի պատրաստվելու նպատակով համակարգումների ու համագործակցության հարցում, իսկ  Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին վստահություն են տալիս, որ իրավիճակը վերահսկելի է: