Ռուսաստանը զգուշացրել է Կենտրոնական Ասիա թալիբների հնարավոր ներխուժման կապակցությամբ
Աֆղանստանի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե ահաբեկչական խմբավորումները կամ Թալիբանը ներխուժեն Կենտրոնական Ասիա, կհայտնվեն Մոսկվայի թիրախում:
ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ խմբի ղեկավար Զամիր Քաբուլովն ասել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում և Ուզբեկստանի հետ ստորագրված երկկողմ փաստաթղթերի հիմամբ, Մոսկվան կթիրախավորի ահաբեկչական խմբավորումներին կամ թալիբներին, եթե նրանք ներխուժեն Կենտրոնական Ասիա:
Նշելով, որ Աֆղանստանում տիրող վերջին իրավիճակը և թալիբների հաջողություններն անհանգստացնում են Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին, Քաբուլովը հավելել է, որ թալիբները վերահսկում են Աղֆանստանի տարածքը և մտադիր չեն անցնել սահմանը, սակայն նրանք, ովքեր հիշում են 20 տարի առաջվա իրադարձությունները, մտահոգված են:
Ըստ Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի, համատեղ զորավարժությունները (Աֆղանստանի սահմանին Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համատեղ զորավարժությունները), առաջին հերթին կարևոր են բանակների համար՝ պատերազմի պատրաստվելու նպատակով համակարգումների ու համագործակցության հարցում, իսկ Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին վստահություն են տալիս, որ իրավիճակը վերահսկելի է: