Կրեմլում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i146962-Կրեմլում_մեկնաբանել_են_հայ_ադրբեջանական_սահմանին_իրավիճակի_սրացումը_Պեսկով
Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 11:44 Asia/Tehran
  • Կրեմլում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը․ Պեսկով

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ-ն:

Նա ընդգծել է, որ ռուս ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։

«Աշխատանքները շարունակվում են»,- հավելել է պաշտոնյան:

Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը համագործակցում է Երեւանի եւ Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

Հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է, որ շփումները շարունակվում են: Հետագա մեկնաբանություններից նա հրաժարվել է։