Կրեմլում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը․ Պեսկով
Հուլիս 29, 2021 11:44 Asia/Tehran
Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ-ն:
Նա ընդգծել է, որ ռուս ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։
«Աշխատանքները շարունակվում են»,- հավելել է պաշտոնյան:
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը համագործակցում է Երեւանի եւ Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։
Հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է, որ շփումները շարունակվում են: Հետագա մեկնաբանություններից նա հրաժարվել է։
Պիտակ