Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է Շուշի
Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է անցյալ տարվա սեպտեմբերին հայկական վերահսկողությունից դուրս եկած Շուշի քաղաքը:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այցի ընթացքում ասել է. «Ադրբեջանի հետ բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդվելու նպատակով, ձեռնարկվել են տռարբեր քայլեր»
Հայտարարելով, որ Հայաստանը ծանր ավերածություններ է իրականացրել Շուշիում, Թուրքիայի խորհրդարանի նախագահը հավելել է. «Ինչպե՞ս կարող էին նրանք, ովքեր հայտարարում էին, որ քաղաքի տերն են, իրականացնել այսքան ավերածություն»:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Շուշին վերակառուցենք», - ասել է Շանթոփը:
Շուշի (ադրբեջաներեն ՝ Շուշա հայերեն ՝ Շուշի), քաղաքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի քաղաքներից է, որը նախքան ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:
Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքու, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները սկսվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին, և չնայած հրադադարի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում, հրադադարը պարբերաբար խախտվել է: