Ավստրիան մերժել է Թուրքիայի հետ ԵՄ ռազմական համագործակցության առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i147088-Ավստրիան_մերժել_է_Թուրքիայի_հետ_ԵՄ_ռազմական_համագործակցության_առաջարկը
Ավստրիան մերժել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ միանալ անվտանգության և պա շտպանության ոլորտում ԵՄ համագործակցության հզոր ծրագրին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:Մշտական ​​կառուցվածքային համագործակցության բլոկում (PESCO) ընդգրկվելու Անկարայի մայիսյան դիմումը Վիեննան սառն է ընդունել` ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի նահանջի և Բրյուսելի հետ կապերի պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 15:13 Asia/Tehran
  • Ավստրիան մերժել է Թուրքիայի հետ ԵՄ ռազմական համագործակցության առաջարկը

Ավստրիան մերժել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ միանալ անվտանգության և պա շտպանության ոլորտում ԵՄ համագործակցության հզոր ծրագրին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:Մշտական ​​կառուցվածքային համագործակցության բլոկում (PESCO) ընդգրկվելու Անկարայի մայիսյան դիմումը Վիեննան սառն է ընդունել` ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի նահանջի և Բրյուսելի հետ կապերի պատճառով:

PESCO-ն իրականացնում է 46 պաշտպանական համատեղ ծրագիր ԵՄ 24 անդամ երկրների հետ և հանդիսանում է դաշինքի պա շտպանության ու անվտ անգության քաղաքականության առանցքային ոլորտներից մեկը:

Անցյալ աշնանից անդամակցությունը բաց է ոչ ԵՄ անդամ երկրների համար, որոնք բավարարել են մի շարք քաղաքական ու իրավական չափանիշներ, ինչպիսիք են ժողովրդավարացումը, անվտ անգության և պաշտպանական քաղաքականության նկատմամբ հարգանքը և ԵՄ հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը:

Անկարայի և Աթենքի միջև շարունակվող առճակատումը հունական կղզիներում տիրող իրավիճակի շուրջ և աճող լшրվшծությունը՝ վերջերս Կիպրոս կղզում վերաբնակեցման վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած հայտարարությունից հետո, խոչ ընդոտում են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

yerevan-times.com