Ռուսաստանը հերքել է կորոնավիրուս պատվաստանյութի մեջ միկրոչիպի առկայության մասին լուրերը
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մորաշկոն հերքել է կորոնավիրուս պատվաստանյութի մեջ միկրոչիպի առկայության մասին լուրերը:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Մորաշկոն «հիմար պնդում» է անվանել կորոնավիրուսի պատվաստանյութի դեմ հանդես եկող անձանց հայտարարությունները, թե պատվաստանյութի մեջ միկրոչիպ է տեղադրված:
ՌԴ Առողջապահության նախարարը հայտարարել է. «Նման լուրերի տարածումն ու դրանց հավատալն անընդունելի է` հաշվի առնելով մարդկանց գիտելիքների և տեղեկատվության մակարդակը»:
Նա հավելել է, որ երկրի հիվանդանոցներում բուժոմ ստացող՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների ավելի քան 98 տոկոսը պատվաստված չեն:
Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի դեմ պատվաստումների մի խումբ հակառակորդներ պնդում են, որ պատվաստանյութի միջոցով մարդկանց մարմնի մեջ տեղադրվում են միկրոչիպեր: