Ռուսաստանը հերքել է կորոնավիրուս պատվաստանյութի մեջ միկրոչիպի առկայության մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i147410-Ռուսաստանը_հերքել_է_կորոնավիրուս_պատվաստանյութի_մեջ_միկրոչիպի_առկայության_մասին_լուրերը
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մորաշկոն հերքել է կորոնավիրուս պատվաստանյութի մեջ միկրոչիպի առկայության մասին լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2021 06:51 Asia/Tehran
  • Ռուսաստանը հերքել է կորոնավիրուս պատվաստանյութի մեջ միկրոչիպի առկայության մասին լուրերը

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մորաշկոն հերքել է կորոնավիրուս պատվաստանյութի մեջ միկրոչիպի առկայության մասին լուրերը:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Մորաշկոն «հիմար պնդում» է անվանել  կորոնավիրուսի պատվաստանյութի դեմ հանդես եկող անձանց հայտարարությունները, թե պատվաստանյութի մեջ միկրոչիպ է տեղադրված:  

ՌԴ Առողջապահության նախարարը հայտարարել է. «Նման լուրերի տարածումն ու դրանց հավատալն անընդունելի է` հաշվի առնելով մարդկանց գիտելիքների և տեղեկատվության մակարդակը»:

Նա հավելել է,  որ երկրի հիվանդանոցներում բուժոմ ստացող՝ կորոնավիրուսով վարակված  հիվանդների ավելի քան 98 տոկոսը  պատվաստված չեն:

Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի դեմ պատվաստումների  մի խումբ հակառակորդներ պնդում են, որ պատվաստանյութի միջոցով մարդկանց մարմնի մեջ տեղադրվում են միկրոչիպեր: