Ավելացել են Ռուսաստանի ռազմական օգնությունները Կենտրոնական Ասիային
Օգոստոս 08, 2021 07:41 Asia/Tehran
Ահաբեկչական հավանական հարձակումներին հակադարձելու նպատակով, Ռուսաստանն ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներին զենքի մատակարարումը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ասել է.«Տարածաշրջանում իրավիճակի սրմանը և ահաբեկչական սպառնալիքներին հակադարձելու նպատակով, նախատեսվում է մի քանի համատեղ զորավարժություններ Ուզբեկստանի և Տաջիկստանի տարածքում»:
Այդ ուղղությամբ, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունները մեկնարկել են Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Տաջիկստանի Խաթլոնի մարզում և կշարունակվեն մինչև օգոստոսի 10 -ը:
Պիտակ