Քաբուլում կտեղակայվեն 3 հազար ամերիկացի զինծառայողներ
https://parstoday.ir/hy/news/world-i148040-Քաբուլում_կտեղակայվեն_3_հազար_ամերիկացի_զինծառայողներ
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլում տեղակայվելու են 3 հազար ամերիկացի զինծառայողներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2021 04:15 Asia/Tehran
  • Քաբուլում կտեղակայվեն 3 հազար  ամերիկացի զինծառայողներ

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլում տեղակայվելու են 3 հազար ամերիկացի զինծառայողներ:

Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Քաբուլում տեղակայվելու են 3 հազար ամերիկացի զինվորականներ:

Քիրբին ընդգծել է, որ տեղակայումը ժամանակավոր բնույթ է կրելու, և որ Պենտագոնի առաքելությունն է միայն օգնել դեսպանատան աշխատակիցներին լքել երկիրը և արագացնել վիզաների տրամադրումը աֆղան թարգմանիչներին: Նա հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ նորից միջամտել պատերազմին:

Ջnոն Քիրբին ասել է, որ ամերիկյան զինուժն Աֆղանստան կմտնի առաջիկա երկու օրվա ընթացքում:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանատանը դիվանագիտական ​​գործունեությունը կշարունակվի:

Միևնույն ժամանակ, New York Times- ը  հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, գրել է, որ Վաշինգտոնից ժամանած պատվիրակությունը բանակցություններ է վարում Թալիբան  շարժման հետ` վստահանալու համար, որ ԱՄՆ դեսպանատունը հարձակակման չի ենթարկվի:

Հատկանշական է, որ վերջին օրերին  թալիբներն արագ առաջընթաց են գրանցում Աֆղանստանի տարածքում և գրավում են առանցքային քաղաքներն և նահանգների կենտրոնները: