Քաբուլում կտեղակայվեն 3 հազար ամերիկացի զինծառայողներ
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլում տեղակայվելու են 3 հազար ամերիկացի զինծառայողներ:
Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Քաբուլում տեղակայվելու են 3 հազար ամերիկացի զինվորականներ:
Քիրբին ընդգծել է, որ տեղակայումը ժամանակավոր բնույթ է կրելու, և որ Պենտագոնի առաքելությունն է միայն օգնել դեսպանատան աշխատակիցներին լքել երկիրը և արագացնել վիզաների տրամադրումը աֆղան թարգմանիչներին: Նա հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ նորից միջամտել պատերազմին:
Ջnոն Քիրբին ասել է, որ ամերիկյան զինուժն Աֆղանստան կմտնի առաջիկա երկու օրվա ընթացքում:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանատանը դիվանագիտական գործունեությունը կշարունակվի:
Միևնույն ժամանակ, New York Times- ը հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, գրել է, որ Վաշինգտոնից ժամանած պատվիրակությունը բանակցություններ է վարում Թալիբան շարժման հետ` վստահանալու համար, որ ԱՄՆ դեսպանատունը հարձակակման չի ենթարկվի:
Հատկանշական է, որ վերջին օրերին թալիբներն արագ առաջընթաց են գրանցում Աֆղանստանի տարածքում և գրավում են առանցքային քաղաքներն և նահանգների կենտրոնները: