Լավրով. Ռուսաստանը սատարում է Աֆղանստանի խաղաղ բանակցություններին Իրանի մասնակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i148092-Լավրով._Ռուսաստանը_սատարում_է_Աֆղանստանի_խաղաղ_բանակցություններին_Իրանի_մասնակցությանը
Ռուսաստանի արտգործնախարարն աջակցել է Աֆղանստանի խաղաղ բանակցություններին Իրանի և Հնդկաստանի մասնակցությանը ու կոչ է արել նրանց մասնակցել բանակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2021 14:52 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանը սատարում է Աֆղանստանի խաղաղ բանակցություններին Իրանի մասնակցությանը

Ռուսաստանի արտգործնախարարն աջակցել է Աֆղանստանի խաղաղ բանակցություններին Իրանի և Հնդկաստանի մասնակցությանը ու կոչ է արել նրանց մասնակցել բանակցություններին:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Մոսկվան աջակցում է միջազգային միջնորդների այդ թվում ՝ Իրանի և Հնդկաստանի մասնակցությանը Աֆղանստանում ճգնաժամի դադարեցնելուն ուղղված գործընթացին»:

Չորեքշաբթի օրը Դոհայում տեղի ունեցավ Աֆղանստանի խաղաղության բանակցությունների բազմակողմանի հանդիպումը Չինաստանի, ԱՄՆ -ի, Բրիտանիայի, Պակիստանի, Ուզբեկստանի, ՄԱԿ -ի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դոհայի հանդիպման ներկայացուցիչները համաձայնել են, որ բանակցությունների միջոցով  քաղաքական լուծումը միակ ճանապառհն է Աֆղանստանը ճգնաժամից դուրս բերելու  համար, և որ Աֆղանստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պետք է փորձել շարունակել ջանքերը՝  քաղաքական լուծում գտնելու համար: