Զախարովան ցնցող է համարում Քաբուլից թռչող օդանավից աֆղանների ընկնելու կադրերը
Օգոստոս 16, 2021 14:07 Asia/Tehran
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցնցող է համարում համացանցում տարածված կադրերը, որոնցում, ենթադրաբար, երկու աֆղաններ ընկել են Քաբուլից հեռացող օդանավից:
Խոսքը մի տեսանյութի մասին է, որն օգոստոսի 16 -ին հրապարակել է «Ասվակա» գործակալությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է երկու մարդ ընկնում օդանավից: Միևնույն ժամանակ, մեկ այլ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են ընկածները փորձում թռիչքից առաջ կապել իրենց օդանավին: Աֆղանական ԶԼՄ -ների հաղորդումների համաձայն՝ դա ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռ է, որը ավելի վաղ օդ է բարձրացել Քաբուլից:
https://yerevan-times.com
Պիտակ