Բայդեն. Վերջին երկու տասնամյակում մենք Աֆղանստանում բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել
https://parstoday.ir/hy/news/world-i148334-Բայդեն._Վերջին_երկու_տասնամյակում_մենք_Աֆղանստանում_բազմաթիվ_սխալներ_ենք_թույլ_տվել
Արձագանքելով Քաբուլի կառավարության տապալմանը և թալիբների՝ իշխանության գալուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Մենք պետք է ազնիվ լինենք, Միացյալ Նահանգները վերջին երկու տասնամյակում բազմաթիվ սխալ քայլեր է կատարել Աֆղանստանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2021 05:23 Asia/Tehran
  • Բայդեն. Վերջին երկու տասնամյակում մենք Աֆղանստանում  բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել

Արձագանքելով Քաբուլի կառավարության տապալմանը և թալիբների՝ իշխանության գալուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Մենք պետք է ազնիվ լինենք, Միացյալ Նահանգները վերջին երկու տասնամյակում բազմաթիվ սխալ քայլեր է կատարել Աֆղանստանում»:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Սպիտակ տանն ունեցած ելույթում,  Բայդենը հայտարարել է, որ վերջին երկու տասնամյակների ռազմական ներկայության ընթացքում ,  ԱՄՆ-ն Աֆղանստանում  բազմաթիվ սխալներ է թույլ տրվել: Նա նաև ստանձնել է Աֆղանստանում ներկա իրավիճակի պատասխանատվությունը:

Ափսոսանք  հայտնելով ԱՄՆ-ի կողմից երկու տասնամյակ շարունակ Աֆղանստանի օկուպացիայի կապակցությամբ, Բայդենն ասել է. «Ես չեմ մոլորեցնի ամերիկացիներին, հայտարարելով, թե  Աֆղանստանում մի փոքր ավելի երկար մնալն ամեն ինչ կփոխի:  Բացի այդ, ես չեմ խուսափի իմ պատասխանատվությունից, այն կապակցությամբ, թե որտեղ ենք մենք այսօր և ինչպես պետք է առաջ շարժվենք այստեղից»:

Բայդենը հայտարարել է, որ չի ափսոսում Աֆղանստանում ԱՄՆ -ի պատերազմը դադարեցնելու իր որոշման համար