Էրդողան. Պատրաստ ենք համագործակցել թալիբների հետ
Թուրքիայի նախագահը հայտնել է թալիբների հետ համագործակցելու Անկարայի պատրաստակամությունը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, չորեքշաբթի երեկոյան, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան ուշադիր հետևում է Աֆղանստանի զարգացումներին և այս երկրի ժողովրդի անվտանգության ու խաղաղության ապահովման հարցում պատրաստ է համագործակցել թալիբների հետ»:
Թուրքիայի նախագահն ասել է.«Անկախ նրանցի, թե ինչ խումբ է Աֆղանստանում իշխանության ղեկին, լավ ու վատ օրերին այս երկրի ժողովրդի կողքին մնալը մեր եղբայրական հարաբերությունների և ուխտին հավատարիմ մնալու անհրաժեշտություններից են:
Էրդողանը շեշտել է.«Աֆղանստանի ժողովրդի հանդարտության ու այս երկրում մեր թուրք հայրերնակիցների ապահովության և Թուրքիայի շահերի պահպանման համար պատրաստ ենք ցանկացած ոլորտում համագործացել Աֆղանստանի հետ»:
Թուրքիայի նախագահը հավելել է.«Աֆղանստանի իշխանության ու ժողովրդի ցանկության դեպքում պատրաստ ենք ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը»:
Ավելի վաղ Թալիբների խումբը դեմ էր հանդես եկել Թուրքիայի ցանկությանը: