Մոսկվայում կանցկացվեն հակաահաբեկչական հատուկ ուժերի վարժանքներ՝ ԱՊՀ երկրների համար
https://parstoday.ir/hy/news/world-i148514-Մոսկվայում_կանցկացվեն_հակաահաբեկչական_հատուկ_ուժերի_վարժանքներ_ԱՊՀ_երկրների_համար
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հակաահաբեկչական կենտրոնը հայտարարել է ՝ Ռուսաստանում միության ինը երկրների հատուկ ծառայությունների վերապատրաստման դասընթացի անցկացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 14:08 Asia/Tehran
  • Մոսկվայում կանցկացվեն հակաահաբեկչական հատուկ ուժերի վարժանքներ՝ ԱՊՀ երկրների համար

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հակաահաբեկչական կենտրոնը հայտարարել է ՝ Ռուսաստանում միության ինը երկրների հատուկ ծառայությունների վերապատրաստման դասընթացի անցկացման մասին:

Ինչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության գործակալությունների ընտրված ուժերը հավաքվել են Մոսկվայում ՝ մասնակցելու հակաահաբեկչական ուսուցման դասընթացին:

Հատուկ այս դասընթացների շրջանում, նշված երկրների անվտանգության ուժերը կքննարկեն օֆշորային ենթակառուցվածքների և նավթի ու գազի արդյունաբերության վրա ահաբեկչական հարձակումների բացահայտման և ճնշման պարտականությունները:

ԱՊՀ-ի զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա ութ երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում, օգոստոսի 23 -ից 26 -ը, իսկ երկրորդ փուլը  սեպտեմբերի 2 -ից Ղազախստանի Ակտաու քաղաքում: