ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում
https://parstoday.ir/hy/news/world-i148626-ՀԱՊԿ_ղեկավարները_կքննարկեն_իրադրությունն_Աֆղանստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2021 14:54 Asia/Tehran
  • ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի ( օգոստոսի 23-ին) մենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը»,- ասել է ՌԴ ղեկավարը:

armenpress.am