Պուտինը դեմ է Աֆղանստանի փախստականներին Կենտրոնական Ասիայում վերաբնակեցնելու Արևմուտքի առաջարկին
https://parstoday.ir/hy/news/world-i148720-Պուտինը_դեմ_է_Աֆղանստանի_փախստականներին_Կենտրոնական_Ասիայում_վերաբնակեցնելու_Արևմուտքի_առաջարկին
Ռուսաստանի նախագահը քննադատել է Արեւմուտքին`Կենտրոնական Ասիայի երկրներում աֆղան փախստականներին վերաբնակեցնելու առաջարկի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2021 04:11 Asia/Tehran
  • Պուտինը դեմ է Աֆղանստանի փախստականներին Կենտրոնական Ասիայում վերաբնակեցնելու Արևմուտքի առաջարկին

Ռուսաստանի նախագահը քննադատել է Արեւմուտքին`Կենտրոնական Ասիայի երկրներում աֆղան փախստականներին վերաբնակեցնելու առաջարկի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարել է,  որ նախքան ԱՄՆ և եվրոպական երկրներ մուտք գործելու վիզա  ստանալը աֆղան փախստականներին  Կենտրոնական Ասիայի երկրներում վերաբնակեցնելու Արևմուտքի առաջարկը ծիծաղելի էր:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ աֆղան փախստականների տեղավորման հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հանդիպմանը և այլ հանդիպումների ժամանակ, և որ Մոսկվան  մշտական ​​կապի մեջ է Կենտրոնական Ասիայի իր գործընկերների հետ:

Թալիբների կողմից Աֆղանստանի օկուպացիայից հետո, օտարերկրյա և աֆղանական քաղաքացիների երկրից դուսր բերելու հարցը լուրջ խնդրի է վերածվել:  Որոշ երկրներ հայտարարել են, որ ընդհանրապես պատրաստ չեն ընդունել աֆղան փախստականներին:

Այն բանից հետո, երբ թալիբները մտան Քաբուլ, հազարավոր մարդիկ հավաքվեցին   մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում՝ երկրից հեռանալու համար: