Պուտինը դեմ է Աֆղանստանի փախստականներին Կենտրոնական Ասիայում վերաբնակեցնելու Արևմուտքի առաջարկին
Ռուսաստանի նախագահը քննադատել է Արեւմուտքին`Կենտրոնական Ասիայի երկրներում աֆղան փախստականներին վերաբնակեցնելու առաջարկի համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարել է, որ նախքան ԱՄՆ և եվրոպական երկրներ մուտք գործելու վիզա ստանալը աֆղան փախստականներին Կենտրոնական Ասիայի երկրներում վերաբնակեցնելու Արևմուտքի առաջարկը ծիծաղելի էր:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ աֆղան փախստականների տեղավորման հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հանդիպմանը և այլ հանդիպումների ժամանակ, և որ Մոսկվան մշտական կապի մեջ է Կենտրոնական Ասիայի իր գործընկերների հետ:
Թալիբների կողմից Աֆղանստանի օկուպացիայից հետո, օտարերկրյա և աֆղանական քաղաքացիների երկրից դուսր բերելու հարցը լուրջ խնդրի է վերածվել: Որոշ երկրներ հայտարարել են, որ ընդհանրապես պատրաստ չեն ընդունել աֆղան փախստականներին:
Այն բանից հետո, երբ թալիբները մտան Քաբուլ, հազարավոր մարդիկ հավաքվեցին մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում՝ երկրից հեռանալու համար: