Թալիբան. Ամերիկացիների հեռանալու համար ճշտված ամսաթիվը մեր կարմիր գիծն է
Թալիբանը զգուշացրել է ԱՄՆ-ին, ասելով, որ ամերիկացի զորայինների հեռանալու համար ճշտված ամսաթիվը իրենց կարմիր գիծն է:
Այն պայմաններում, երբ մի շարք ամերիկացի պաշտոնատարներ ասում են, որ Աֆղանստանից ամերիկացի զորայինների դուրս գալը կարող է երկարաձգվել, Կատարում, <Թալիբանի> գրասենյակի խոսնակ Սոհեյլ Շահինն ասել է.«Ամերիկացի և այլ ազգի բանակայինների Աֆղանստանից հեռանալու հարցում հապաղելըհետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի համար»:
Անցած օրը, մամլո մի ասուլիսում, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է.«Ամերիկյան ուժերը հնարավոր է օգոստոսի 31 -ից հետո մնան Քաբուլում` օգնելու խաղաղ բնակիչների տարհանմանը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը զգուշացրել է, որ, հաշվի առնելով Աֆղանստանից հեռանալ ցանկացողների թիվը, անհնար է բոլորին այդ երկրից հեռացնել սահմանված ժամկետում»:
Այսօր Քաբուլի օդանավակայանում անհայտ անձանց կողմից իրականացված հրաձգության հետևանքով սպանվել է աֆղանցի մի զինվորական և երեք ուրիշներ վիրավորվել են: Մինչ այժմ նվազագույն 20 մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում և շրջակա փողոցներում հրաձգության կամ բազմության մեջ մխրճվելու հետևանքով: