ՌԴ փոխվարչապետը հնարավոր է համարել սպառազինության արտոնյալ մատակարարումները ՀԱՊԿ երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i148774-ՌԴ_փոխվարչապետը_հնարավոր_է_համարել_սպառազինության_արտոնյալ_մատակարարումները_ՀԱՊԿ_երկրներին
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Աֆղանստանի հետ սահմանակից ՀԱՊԿ անդամ երկրներին արտոնյալ գներով սպառազինության մատակարարումների հնարավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2021 15:08 Asia/Tehran
  • ՌԴ փոխվարչապետը հնարավոր է համարել սպառազինության արտոնյալ մատակարարումները ՀԱՊԿ երկրներին

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Աֆղանստանի հետ սահմանակից ՀԱՊԿ անդամ երկրներին արտոնյալ գներով սպառազինության մատակարարումների հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Մենք կանենք ամեն հնարավոր բան մեր հարավային սահմաններն ամրացնելու համար»,- նշել է Բորիսովը՝ պատասխանելով Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ երկրներին արտոնյալ գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման հնարավորության մասին հարցին:

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Աֆղանստանի հարևան երկրներին զենք մատակարարել, եթե «Թալիբներ»-ը սպառնալիք դառնան այդ երկրի համար:

armenpress.am