Տաջիկստանում ռուսական ռազմակաբազն համալրվել է «Կորնետ» հրթիռներով
Ռուսաստանը Տաջիկստանում տեղակայված 201-րդ բազան համալրել է «Կորնետ» հրթիռով, որը ծանր կառավարվող հակատանկային հրթիռ է:
Ինչպես Դուշանբեից հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, ռուս զինվորական պաշտոնյաները հայտարարել են. «Այս հրթիռները նոր են և ունակ են ոչնչացնել ցամաքային և օդային թիրախները, ներառյալ ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը»:
Ի տարբերություն այլ հակատանկային հրթիռների, «Կորնետ»-ը աշխատում է ոչ լարային այլ լազերային ճառագայթի ուղղորդմամբ,և արդյունավետ է 100-ից 5500 մետր հեռավորության վրա:
201 բազան՝ 7 հազար հոգուց բաղկացած անձնակազմով, Ռուսաստանի ամենամեծ ռազմաբազան է արտասահմանում: Մոսկվայի և Դուշանբեի միջև մինչև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բազան գործելու է մինչև 2042թ. արտասահմանից ռազմական վտանգի դեպքում այդ երկրին օգնելու նպատակով: