Տաջիկստանում ռուսական ռազմակաբազն համալրվել է «Կորնետ» հրթիռներով
https://parstoday.ir/hy/news/world-i148866-Տաջիկստանում_ռուսական_ռազմակաբազն_համալրվել_է_Կորնետ_հրթիռներով
Ռուսաստանը Տաջիկստանում տեղակայված 201-րդ բազան համալրել է «Կորնետ» հրթիռով, որը ծանր կառավարվող հակատանկային հրթիռ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 05:07 Asia/Tehran
  • Տաջիկստանում ռուսական ռազմակաբազն համալրվել է «Կորնետ» հրթիռներով

Ռուսաստանը Տաջիկստանում տեղակայված 201-րդ բազան համալրել է «Կորնետ» հրթիռով, որը ծանր կառավարվող հակատանկային հրթիռ է:

Ինչպես Դուշանբեից հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, ռուս զինվորական պաշտոնյաները հայտարարել են. «Այս հրթիռները նոր են և ունակ են ոչնչացնել ցամաքային և օդային թիրախները, ներառյալ ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը»:

Ի տարբերություն այլ հակատանկային հրթիռների,  «Կորնետ»-ը աշխատում է ոչ  լարային այլ   լազերային ճառագայթի ուղղորդմամբ,և արդյունավետ է 100-ից 5500 մետր հեռավորության վրա:

201 բազան՝ 7 հազար հոգուց բաղկացած անձնակազմով, Ռուսաստանի ամենամեծ ռազմաբազան է արտասահմանում:  Մոսկվայի և Դուշանբեի միջև մինչև  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բազան գործելու է մինչև 2042թ. արտասահմանից ռազմական վտանգի դեպքում այդ երկրին օգնելու նպատակով: