Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը պահանջել է նվազեցնել Բաքվի կախվածությունը Ռուսաստանից
Ադրբեջանի Հանրապետության դեմոկրատական կուսակցության առաջնորդը կոչ է արել մաքրել երկրի կառավարությունը Ռուսաստանի հետ փոխկապակցված պաշտոնյաների ներկայությունից:
Ադրբեջանի Հանրապետության 13 -րդ ալիքին տված հարցազրույցում, Սարդար Ջալալօղլուն ասել է.«Գոյություն ունի ավելի վտանգավոր ուժ, քան ռուսական բանակը Ադրբեջանի Հանրապետության ներսում, որն իրականում նույն բանակն է, որը կազմված է ղեկավար մարմններից և Ադրբեջանի խորհրդարանում Ռուսաստանի հետ կապված պաշտոնյաներից»:
Ադրբեջանի հանրապետության դեմոկրատական կուսակցության առաջնորդը հավելել է, որ մինչև Ադրբեջանի կառավարության մարմինը չմաքրվի այդ ուժերից, այդ երկիրը չի կարող խոսել ադրբեջանական ժողովրդի անկախության, ինքնիշխանության, անվտանգության և զարգացման մասին:
Սարդար Ջալալօղլուն ասել է. «Ադրբեջանի խորհրդարանում ակտիվ են ռուսական լրտեսական ցանցի անդամները և նրանք պետք է լքեն երկիրը»: