Ռուսաստանից պատասխանել են Թուրքիայի դիրքորոշմանը Ղրիմի հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i148928-Ռուսաստանից_պատասխանել_են_Թուրքիայի_դիրքորոշմանը_Ղրիմի_հարցով
Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով բոլորովին սխալ է, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս բացատրել գործընկերներին իրադրությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 14:04 Asia/Tehran
  • Ռուսաստանից պատասխանել են Թուրքիայի դիրքորոշմանը Ղրիմի հարցով

Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով բոլորովին սխալ է, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս բացատրել գործընկերներին իրադրությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, կարծում ենք, որ դա բոլորովին սխալ է: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ հետագայում բացատրելու մեր թուրք գործընկերներին, ինչպես և այլ երկրներին, գործերի իրական դրությունը՝ կապված ռուսական այդ շրջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կիևում կայանալիք քննարկմանն ընդառաջ հայտարարել էր, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնшկցnւմը»:

yerevan-times.com