«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i148986-Թուրքիան_քայլեր_կձեռնարկի_եթե_Հայաստանն_օգտվի_այս_շանսից_._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 05:58 Asia/Tehran
  • «Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում:

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։ Այս մասին օգոստոսի 25–ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։

Էրդողանի խոսքով ՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»։

«Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», - ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Թուրքիան բացահայտ աջակցել և զգալի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ։ 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմը ստիպված եղավ համաձայնել մի շարք տարածքային զիջումների։

armeniasputnik.am