ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է տարածել՝ Քաբուլի ահաբեկչության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i149154-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_հայտարարություն_է_տարածել_Քաբուլի_ահաբեկչության_կապակցությամբ
ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 04:36 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է տարածել՝ Քաբուլի ահաբեկչության կապակցությամբ

ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարության մեջ, ԱԽ-ն բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել՝ Քաբուլի ահաբեկչության հեղինակներին արագ հայտնաբերելու և պատասխանտվության ենթարկելու  համար:

ԱԽ-ն երկրներին կոչ է արել դիմակայել համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ահաբեկչության դեմ:

Հինգշաբթի երեկոյան Քաբուլի օդանավակայանի  և  Բարոն հյուրանոցում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով, զոհվել է առնվազն 103 մարդ, 150 -ը վիրավորվել են:

Դրանք տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարած վերջնաժամկետից՝ օգոստոսի 31-ից մի քանի օր առաջ: 

ԶԼՄ-ները հաղորդել են, որ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեչական  խմբավորումը: