New York Post. ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i149208-new_york_post._ԱՄՆ_ի_նկատմամբ_անվստահությունն_աճել_է
Ամերիկյան թերթն անդրադառնալով Աֆղանստանից ԱՄՆ-ի անպատասխանատու դուրս գալուն, գրել է.«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորցրել է բանակի, մեր դաշնակիցների և ԱՄՆ-ի ժողովրդի վստահությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 14:29 Asia/Tehran
  • New York Post. ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունն աճել է

Ամերիկյան թերթն անդրադառնալով Աֆղանստանից ԱՄՆ-ի անպատասխանատու դուրս գալուն, գրել է.«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորցրել է բանակի, մեր դաշնակիցների և ԱՄՆ-ի ժողովրդի վստահությունը»:

Ամերիկյան New York Post  թերթի փոխանցմամբ՝ Ջո Բայդենն ապրիլին խոստացել էր, որ Աֆղանստանից զորքերը պատասխանատու, ապահով  ու հաշվարկված կերպով  կվերադառնան տուն: Սակայն նա թերագնահատել էր ամերիկյան զորքի դուրս բերման հետ կապված ցանկացած վտանգ»:

ԱՄՆ նախագահը օրերս հայտարարել է.«Քաբուլից հազարավոր մարդկանց  տարհանումը դժվար և ցավոտ է լինելու, անկախ նրանից, թե երբ այն սկսվեց և երբ սկսեցինք»:

Ըստ հաղորդման՝ Քաբուլի օդանավակայանի վրա  կատարված հարձակումից հետո, որի հետևանքով  սպանվել  է 13 ամերիկացի զինվոր և առնվազն 90 աֆղանցի: Եվ Բայդենը ոչինչ չի արել: Նա միայն իր ուսերից թոթափել է  տասնամյակներ տևած այս քաղաքական ամենամեծ սխալի պատասխանատվությունը: