Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հղի է գրո հայինների՝ ՀԱՊԿ երկրներ ներթափանցելու վտանգով
https://parstoday.ir/hy/news/world-i149218-Աֆղանստանում_ստեղծված_իրավիճակը_հղի_է_գրո_հայինների_ՀԱՊԿ_երկրներ_ներթափանցելու_վտանգով
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անդամ երկրների նախազգուշացնող գործողությունները ճիշտ է անվանել Աֆղանստանից եկող սպա ռնալիքների ֆոնին և կողմ է հանդես եկել կազմակերպության շրջանակում ռազմական համագործակցության հետագա զարգացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 15:41 Asia/Tehran
  • Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հղի է գրո հայինների՝ ՀԱՊԿ երկրներ ներթափանցելու վտանգով

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անդամ երկրների նախազգուշացնող գործողությունները ճիշտ է անվանել Աֆղանստանից եկող սպա ռնալիքների ֆոնին և կողմ է հանդես եկել կազմակերպության շրջանակում ռազմական համագործակցության հետագա զարգացմանը:

«Աֆղնաստանի իրադարձությունները, այն ամենն, ինչ այնտեղ տեղի է ունենում, հասկացրին մեզ, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում ՀԱՊԿ-ի մասով»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Շոյգուն ընդգծել է, որ երբ Աֆղանստանում սկսել են գործողությունները զարգանալ, ՀԱՊԿ երկրները համատեղ զոր ավարժություններ են նախաձեռնել, որոնց շրջանակում Ռուսաստանը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ ուսումնավարժանքներ է իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին:

Վերջինս հավելել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հղի է գրոհայինների՝ ՀԱՊԿ երկրներ ներթափանցելու վտանգով: Նրա խոսքով՝ վտանգ է ներկայացնում նաև թմրաշրջանառությունը:

yerevan-times.com