Լավրով. Արևմուտքը վստահելի գործընկեր չէ
https://parstoday.ir/hy/news/world-i149390-Լավրով._Արևմուտքը_վստահելի_գործընկեր_չէ
Քննադատելով Արևմուտքի հեգեմոնիան, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Արեւմտյան երկրներն ապացուցեցին, որ վստահելի գործընկեր չեն Ռուսաստանի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2021 04:38 Asia/Tehran
  • Լավրով. Արևմուտքը վստահելի գործընկեր չէ

Քննադատելով Արևմուտքի հեգեմոնիան, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Արեւմտյան երկրներն ապացուցեցին, որ վստահելի գործընկեր չեն Ռուսաստանի համար»:

«Արևմտյան գործընկերները փորձում են մեզ հետ պահել զարգացումից և այդ նպատակով, ցանկացած պատրվակով, սահմանում են միակողմանի պատժամիջոցներ», - երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը վերջին 20 տարում անկախացավ, ունեցավ մեծ ձեռքբերումներու գրավեց լավ դիրք», - ասել է նա:

«Վերջին 500 տարիների ընթացքում, Արևմուտքը սովորել է կառավարել աշխարհը», - ասել է Սերգեյ Լավրովը:

Լավրովն ընդգծել է. «Մենք պատրաստ կլինենք շահավետ համագործակցության և այլ երկրների հետ փոխգործակցության և ներդրումների ոլորտում համագործակցության, բայց մենք կխնայենք մեր ռեսուրսները, քանի որ արևմտյան գործընկերներն ապացուցել են իրենց անվստահությունը», - ընդգծել է Լավրովը: