Լավրով. Արևմտյան երկրները բազմիցս ապացուցել են իրենց անվստահելիությունը
https://parstoday.ir/hy/news/world-i149426-Լավրով._Արևմտյան_երկրները_բազմիցս_ապացուցել_են_իրենց_անվստահելիությունը
Անդրադառնալով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման գործում Ռուսաստանի դերին, այդ երկրի արտգործնախարարը անդրադարձել է արևմտյան երկրների խոստմնադրժություններին , ինչպես նաև Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործընթացի վրա ազդելու նրանց կողմից գործադրվող մեծ ջանքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2021 13:10 Asia/Tehran
  • Լավրով. Արևմտյան երկրները բազմիցս ապացուցել են իրենց անվստահելիությունը

Անդրադառնալով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման գործում Ռուսաստանի դերին, այդ երկրի արտգործնախարարը անդրադարձել է արևմտյան երկրների խոստմնադրժություններին , ինչպես նաև Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործընթացի վրա ազդելու նրանց կողմից գործադրվող մեծ ջանքերին:

Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրն այդ մասին ասել է.«Մենք ապահովել ենք անհրաժեշտ պայմաններ  Սիրիայում քաղաքական կյանքի բնականոն գործընթացի և միջսիրիական բանակցությունների համար՝ իրենց քաղաքական տարաձայնությունները լուծելու նպատակով, բայց այժմ  այդ գործընթացը ​​դանդաղ ու երերուն է,  սակայն դեռ շարունակվում է: Արեւմտյան երկրները փորձում են Սիրիայում անօրինական զինված խմբավորումների եւ ահաբեկիչների առկայությունն օգտագործել` նախագահ Բաշար Ասադին տապալելու համար»:

«Արևմտյան երկրները միշտ արդարացումներ են գտնում Ռուսաստանին պատժելու  իր վարած անկախ քաղաքականության համար, և Ղրիմի թերակղզու հարցը և Ուկրաինայում ներքին հակամարտությունը այդ պատրվակների միայն մի մասն են», - ասել է Լավրովը:

«Արևմտյան երկրներն արդեն փորձում են կասկածի տակ դնել Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և այս գործընթացի վրա ազդելու ջանքերը շատ ավելի մեծ են, քան երբևէ», - հավելել է նա: