ՌԴ-ն պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i149560-ՌԴ_ն_պատրաստ_է_վերականգնել_դիվանագիտական_հարաբերությունները_Վրաստանի_հետ._Լավրով
Վրաստանի հետ միջպետական պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները բացակայում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 15:46 Asia/Tehran
  • ՌԴ-ն պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով

Վրաստանի հետ միջպետական պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները բացակայում են։

Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հիշեցրել է ՌԳ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք գրեթե հարաբերություններ չունենք։ Դրանք, ըստ էության, խզված են Թբիլիսիի նախաձեռնությամբ։ Մենք մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն ենք հայտնել դրանք վերականգնել»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ չնայած Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների գրեթե լիակատար բացակայությանը՝ Մոսկվան ու Թբիլիսին ունեն համատեղ հետաքրքրության ոլորտներ, նաև խոստովանել, որ շատ է սիրում այդ երկիրը։

«Մենք , իհարկե, առևտուր ունենք։ Ի դեպ՝ ոչ փոքր, մենք Վրաստանի առաջատար առևտրային գործընկերներից ենք։ Ունենք զբոսաշրջիկների հոսք, մեր զբոսաշրջիկները սիրում են այցելել Վրաստան։ Ես ինքս էլ սիրում եմ այդ երկիրը»,- հայտարարել է Լավրովը:

armlur.am/