Աֆղանստանում ԱՄՆ-ի կատարած ծախսերի մասին զեկույցները ոչնչացվել են
ԱՄՆ նախագահի հրահանգով այս երկրի կառավարությունը ոչնաչցրել է ֆինանսական տարբեր զեկույցները, որոնք ինչ-որ կերպ կապ են ունեցել Աֆղանստանի պատերազմի համար Սիպիտակ Տան կողմից արված ծախսերին հետ:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, Աֆղանստանի պատերազմի 20 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն Աֆղանստանի բանակը զինելու համար ծախսել է 82.9 մլրդ. դոլար, սակայն վերջրես ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը բացահայտել է, որ Բայդենի կառավարությունը հրահանգել է հեռացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք ինչ-որ կերպ առնչվում են 2001թ. ի վեր Աֆղանստանի Ռազմական տեխանվտանգության ուժերի զինման ու վարժեցման հետ:
Հատկանշական է, որ Պետդեպարտամենտի խոստովանությանը զուգահեռ, «Foreign policy» պարբերականը հաղորդել է, որ նախարարությունը, արդարացնելով այս քայլը, հատարարել է, որ դա աֆղան դաշնակիցներին աջակցելու միջոց է:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, 20 տարվա ռազմական ներկայությունից հետո, նահանջում են Աֆղանստանից: Այդ ներկայությունն ահաբեկչությունից, պատերազմից, անկայունությունից, անապահովությունից ու Աֆղանստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների սպանությունից բացի այլ արդյունք չի ունեցել: