Սեպտեմբեր 03, 2021 18:40 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները

ՌԴ նախագահը քննադատել է կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վլադիվոստոկ    նավահանգստային քաղաքում կայացած Արևելյան տնտեսական ֆորումի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում,  Վլադիմիր Պուտինն ասել է.«Իրանն այսօր օգնության կարիք ունի կորոնավիրուսի համաճարակի հարցով, սակայն Արևմուտքը չի վերացնում Իրանի դեմ սահմանափակումները»:

ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների պատճառով, Իրանը երկար տարիներ բանկային ու ֆինանսական խնդիրներ է դիմագրավում և զրկված է դեղորայքին ու առողջապահական միջազգային ծառայություններին թափանցիկ հասանելիությունից:

Չնայած ԱՄՆ-ի կառավարության կիրառած պատժամիջոցներին և խափանարարություններին, իրանցի գիտնականներին ու փորձագետներին հաջողվել է կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր արտադրել, որոնք գնահատվել են միջազգային գիտական շրջանակների կողմից:

Պիտակ