Լավրով. ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են
https://parstoday.ir/hy/news/world-i149758-Լավրով._ԼՂ_հակամարտության_կարգավորման_վերաբերյալ_ձեռք_բերված_պայմանավորվածությունները_հաջողությամբ_իրականացվում_են
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է, իր խոսքով, 2020 թվականին Հարավային Կովկասում «պատերազմը դադարեցնելուն ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 12:26 Asia/Tehran
  • Լավրով. ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է, իր խոսքով, 2020 թվականին Հարավային Կովկասում «պատերազմը դադարեցնելուն ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերին»:

«Խոսելով անցյալ տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռք բերման մասին մեր նախագահի ջանքերի մասին: Դրանք այժմ հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այս տարածաշրջանում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունները»,- ասել է Լավրովը:

araratnews.am