Ռուսաստանը զգուշացնում է Արևմուտքին. Չփորձեք զիջումներ կորզել Իրանից
https://parstoday.ir/hy/news/world-i150124-Ռուսաստանը_զգուշացնում_է_Արևմուտքին._Չփորձեք_զիջումներ_կորզել_Իրանից
Ռուսաստանի փոխարտգործնախարարը Արեւմուտքին զգուշացրել է, չփորձելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի միջոցով ՀԳՀԾ-ի հարցով զիջումներ կորզել Իրանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 12:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացնում է Արևմուտքին. Չփորձեք զիջումներ կորզել Իրանից

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Արեւմուտքին զգուշացրել է, չփորձելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի միջոցով ՀԳՀԾ-ի հարցով զիջումներ կորզել Իրանից:

Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Մոսկվան նախազգուշացնում է Արևմուտքին՝ ՀԳՀԾ-ի վերականգնման հարցում զիջումների գնալու նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի միջոցով զիջումներ կորզելու մասին, և որ ինքը մտադիր է այդ հարցը բարձրացնել չորեքշաբթի օրը Իրանի հարցով ԱՄՆ -ի ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հետ հանդիպմանը: 

Ռյաբկովը կոչ է զերծ մնալ ՀԳՀԾ-ի հետ կապված հուզական մոտեցումից և ասել է, որ անհրաժեշտ է հաշտեցում, իսկ  նախկին համաձայնագրերը չպետք է վերանայվեն:

Ռյաբկովն ասել է, որ այսօր Մոսկվայում Մալիի հետ իր բանակցությունների առանցքը լինելու է ՀԳՀԾ-ի վերականգնման նպատակով Վիեննայի բանակցությունների վերսկսումը, հույս հայտնելով, որ ամերիկյան կողմը հավասարակշռված ու ռացիոնալ մոտեցում կդրսևորի և իր հայտարարություններով ու գործողություններով չի բարդացնի իրավիճակը: