Բաքվի արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի քննադատությանը
https://parstoday.ir/hy/news/world-i150160-Բաքվի_արձագանքը_Թուրքիայի_և_Ադրբեջանի_զորավարժությունների_վերաբերյալ_Հայաստանի_քննադատությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բաքու-Անկարա համատեղ զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 14:43 Asia/Tehran
  • Բաքվի արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի  զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի քննադատությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բաքու-Անկարա համատեղ զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

Իռանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևվան ասել է.«Երկրի ներսում զորավարժություններ անցկացնելը ցանկացած երկրի օրինական իրավունքն է, և Ադրբեջանը, ելնելով իր ինքնիշխանությունից, բազմաթիվ վարժանքներ է իրականացրել իր տարածքում՝ միայնակ կամ այլ երկրների մասնակցությամբ»:

Կարևորելով տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումն Աբդուլլաևվան հավելել է.«Լաչինում համատեղ զորավարժության անցկացումը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլ է, և մենք ցանկանում ենք Հայաստանի ԱԳՆ -ի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկրի տարածքում ռազմական զորավարժությունը սպառնալիք չէ»:

Անդրադառնալով խաղաղության եռակողմ համաձայնագրի դրույթների իրականացմանն Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Եթե ​​Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում ապահովել խաղաղություն և անվտանգություն, պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները որակել է որպես սպառնալիք՝ ուղղված տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ և նշել որ այն հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10 -ին ստորագրված եռակողմ համաձայնագրին:

Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան երեկվանից համատեղ զորավարժություններ են սկսել Լաչինի շրջանում: