Պուտինն ու Շառլ Միշելն ընդգծել են Աֆղանստանում խաղաղությանն աջակցելու ջանքերի անհրաժեշտությունը
Ռուսաստանի նախագահը և Եվրոպայի խորհրդի նախագահը հեռախոսազրույցում ընդգծել են խաղաղության հաստատման, բռնության կանխարգելման և աֆղանցիների միջև բանակցությունների մեկնարկի աջակցության անհրաժեշտությունը`Աֆղանստանի տարածքային ամբողջականության պահպանման և բոլոր էթնիկ խմբերի շահերի ապահովման նպատակով:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը և կարևորել խաղաղությանն աջակցելը, բռնությունը կանխելը և միջաֆղանական երկխոսություն սկսելը` նպատակ ունենալով ապահովել Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերի և ժողովուրդների անվտանգությունն ու շահերը:
Ռուսաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել են Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու և երկրում ահաբեկչության, ծայրահեղականության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու՝ կողմերի պատրաստակամությունը:
Օգոստոսի 15 -ին թալիբները մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, և Աշրաֆ Ղանիի կառավարությունը տապալվեց: