Կրեմլի արձագանքը` Զելենսկու՝ Ռուսաստանի հետ պատերազմի մասին խոսքերին
https://parstoday.ir/hy/news/world-i150300-Կրեմլի_արձագանքը_Զելենսկու_Ռուսաստանի_հետ_պատերազմի_մասին_խոսքերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմ սկսելու հավանականության մասին` Կրեմլում անվանեցին ապոկալիպտիկ և չէին ցանկանա տրվել դրանց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 11:42 Asia/Tehran
  • Կրեմլի արձագանքը` Զելենսկու՝ Ռուսաստանի հետ պատերազմի մասին խոսքերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմ սկսելու հավանականության մասին` Կրեմլում անվանեցին ապոկալիպտիկ և չէին ցանկանա տրվել դրանց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

Զելենսկին ուրբաթ օրը` սեպտեմբերի 10-ին, հայտարարել է, որ ընդունում է Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հավանականությունը: Նրա կարծիքով, դա կլիներ «ամենամեծ սխալը»:

«Մենք չէինք ցանկանա տրվել լինել ինչ-որ ապոկալիպտիկ ակնկալիքների»,- արձագանքել է Պեսկովը:

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև  լայնածավալ պատերազմ սկսվելու հավանականություն կա:Նա նշել է, որ պատերազմ սկսելու որոշակի հիմքեր կան, սակայն դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, որից հետո Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի միջև երբեք այլևս չի լինի հարևանություն։

Նրա կարծիքով՝ Մոսկվայի քաղաքականության արդյունքում պետությունները դարձել են թշնամիներ մեդիադաշտում։

Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուկրաինայի ղեկավարի` Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հավանականության մասին հայտարարության համար:

araratnews.am