Ռուսաստանում կայացել է «Սպահանը՝ կրոնների խաղաղ գոյակցության օրրան» ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/world-i150424-Ռուսաստանում_կայացել_է_Սպահանը_կրոնների_խաղաղ_գոյակցության_օրրան_ցուցահանդեսը
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդականի ջանքերով Սանկտ Պետերբուրգի կրոնների պատմության պետական ​​թանգարանում կայացել է «Սպահանը՝ կրոնների խաղաղ գոյակցության օրրան» լուսանկարների ցուցահանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2021 15:09 Asia/Tehran
  • Ռուսաստանում կայացել է «Սպահանը՝ կրոնների խաղաղ գոյակցության օրրան» ցուցահանդեսը

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդականի ջանքերով Սանկտ Պետերբուրգի կրոնների պատմության պետական ​​թանգարանում կայացել է «Սպահանը՝ կրոնների խաղաղ գոյակցության օրրան» լուսանկարների ցուցահանդեսը:

Ռուսաստանում Իրանի իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի խորհրդական Մասուդ Ահմադվանդն ցուցահանդեսի բացման ելույթում  ասել է.«Սպահանում տարբեր կրոնների հետևորդների ներկայությունը վաղեմի պատմություն ունի»:

Անդրադառնալով զրադաշտների, հրեաների և քրիստոնեաների երկրպագության վայրերին պատկանող պատմական կոթողներին, Մասուդ Ահմադվանդն ասել է.«Հայացք նետելով Իրանի աշխարհագրւթյանը, կտեսնենք բազմաթիվ պատմական վայրեր,ինչը վկայոմ է Իրանում  աստվածային կրոնների միջև փոխգործակցության ազատ մթնոլորտի առկայության մասին»: 

Ռուսաստանում Իրանի մշակույթի  խորհրդականը  հույս հայտնել, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով սահմանափակումների նվազեցման դեպքում Սանկտ Պետերբուրգի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Իրան և ծանոթանալ այն կոթողներին, որոնց ծանոթացել են այս ցուցահանդեսում:

Սանկտ Պետերբուրգի կրոնների պատմության պետական ​​թանգարանում  կայացած ցուցահանդեսը  բաց կլինի մինչև երկու շաբաթ: