Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն
https://parstoday.ir/hy/news/world-i150434-Ռուսաստանը_Տաջիկստանին_փոխանցել_է_հետախուզական_զրահամեքենաներ_և_թեթև_հրազեն
Աֆղանստանի հետ սահմանին աճող անկայունության ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տաջիկստանի զինված ուժերին է հանձնել 12 արդիականացված զրահապատ հետախուզական և պարեկային մեքենաներ BRDM-2M, հրաձգային զենք, մերձամարտի մարտական զենք և ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության սարքավորումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2021 16:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն

Աֆղանստանի հետ սահմանին աճող անկայունության ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տաջիկստանի զինված ուժերին է հանձնել 12 արդիականացված զրահապատ հետախուզական և պարեկային մեքենաներ BRDM-2M, հրաձգային զենք, մերձամարտի մարտական զենք և ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության սարքավորումներ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»- ն՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:

«Սա հուսալի և փորձարկված տեխնիկա է, որը կբարձրացնի Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ներուժը և կդառնա ևս մեկ ծանրակշիռ փաստարկ երկրի պաշտպանվածության ապահովման գործում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է գեներալ-մայոր Եվգենի Ցինդյակինի խոսքերը:

Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի փոխանցումն իրականացվել է Տաջիկստանի ազգային զինված ուժերի արդիականացման ծրագրի իրականացման շրջանակներում:

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ այս ծրագիրը հիմնական գործիքն է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի մարտունակության և տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդման գործում Ռուսաստանի ներդրման բարձրացման համար:

Աղբյուր` Panorama.am