Թուրքիան Հայաստանին առաջարկել է բանակցել Ադրբեջանի հետ
Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին առաջարկել է մտածել Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության բանակցությունների մասին և մոռանալով ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը և դրա հետևանքները:
«Թրենդ» գործակալությունը, մեջբերելով Չավոշօղլուի հայտարարությունը, հաղորդում է. «Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքների օկուպացիան որևէ արդյունք չի ունենա»,
Թուրքիայի արտգործնախարարը անբավարար է համարել նաև Բաքվի և Անկարայի հետ բանակցելու Հայաստանի ջանքերը ՝ հավելելով, որ Ադրբեջանը Երևանի հետ տարիներ տևած բանակցություններից հետո, ի վերջո ուժով ազատագրեց իր տարածքները:
Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախորդ շաբաթ կայացած կառավարության նիստում հայտարարել էր. ենք պատրաստ ենք բանակցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային ու երկաթուղային փոխադրման ուղիների վերաբացման շուրջ և կարող ենք ընդլայնել այդ շրջանակը»: