Պուտինի տարօրինակ հեռացումը
Սեպտեմբեր 15, 2021 13:04 Asia/Tehran
ՌԴ նախագահ Պուտինը անցել է ինքնամեկուսացման ռեժիմի, ինչի մասին նա ազդարարել էր նախօրեին՝ ռուսաստանցի պարօլիմպիական մարզիկների պարգևատրման արարողությանը:
Պուտինը հայտարարել էր, որ իր շրջապատում կան վարակվածներ և ինքը գուցե անցնի կարանտինային ռեժիմի: Եվ ահա այսօր հաստատվել է, որ Պուտինը ինքնամեկուսացվել է: Նա առաջիկա օրերին չի մասնակցի առաջիկա օրերին սպասվող Շանհայի գործակցության կազմակերպության, ինչպես նաև ՀԱՊԿ Վեհաժողովներին:
Պուտինի խոսնակը հայտարարել է, որ ՌԴ նախագահը վարակված չէ, սակայն նրա շրջապատում կան վարակակիրներ և դրա համար նա ինքնամեկուսացել է: Առավել հետաքրքիրն այստեղ այն է, որ Պուտինը ինքնամեկուսացել է նախապես ազդարարելով այդ մասին:
1in.am
Պիտակ