Ռուս դիվանագետը քննադատել է կանանց իրավունքների վերաբերյալ Արևմուտքի երկակի ստանդարտները
Նյու Յորքում ՄԱԿ -ի կենտրոնակայանում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստում ցավ է հայտնել, որ արևմտյան երկրները երկակի ստանդարտ են կիրառում Աֆղանստանում և Սիրիայի Իդլիբ շրջանում կանանց իրավունքների հարցում:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Չումակովը նշել է. «Արևմտյան երկրները մտահոգված են Աֆղանստանում կանանց իրավունքներով, սակայն իրենց աչքերը փակել են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող սիրիացի կանանց ու աղջիկների իրավիճակի վրա»:
Չումակովը նշել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը զգուշացրել է, որ խաղաղ բնակիչները, այդ թվում՝ Սիրիայի Իդլիբ նահանգում բնակվող կանայք և երեխաները, որոնք գտնվում են անօիրինական զինված խմբավորումների վերահսկողության ներքո, վերջիններիս կողմից բռնության են ենթարկվում»:
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը մտահոգված է, որ Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության խմբաքանակները կարող են գողացվել, և որ այդ օգնության արդարացի բաշխման մեխանիզմ չկա: